Մեր առավելությունները

Doc IT-ին առաջարկում է յուրահատուկ լուծումներ ատամնաբուժական կլինիկաների համար։ Մեր լուծումները հեշտությամբ հարմարեցվում են Ձեր հաստատության կոնկրետ կարիքներին՝ հնարավորություն տալով կենտրոնանալ ամենակարևորի՝ բարձր որակի առողջապահական ծառայություններ մատուցելու վրա։

Համապարփակ ավտոմատացում

Համակարգը ընդգրկում է ատամնաբուժական կլինիկայի կառավարման բոլոր ասպեկտները՝ սկսած հանդիպումների պլանավորումից և բուժառուների քարտերի ձևավորումից մինչև փաստաթղթերի կառավարում և արտադրողականության վերահսկում։ Սա ամբողջական լուծում է բոլոր գործընթացների ավտոմատացման համար։

Նվազեցված վարչական բեռը

Համակարգն ավտոմատացնում է սովորական առաջադրանքները, ինչպիսիք են գրառումների պահպանումը և բուժառուների հիշեցումները՝ժամանակ խնայելով ավելի կարևոր առաջադրանքների համար և բարձրացնելով բուժհաստատության արդյունավետությունը։

Վերլուծություն և արդյունավետության ցուցանիշների վերահսկում (KPI)

Ներկառուցված վերլուծական գործիքները հնարավորություն են տալիս գնահատել հիմնական արդյունավետության ցուցանիշները, ինչպես օրինակ՝ բժիշկների ծանրաբեռնվածությունը և ծառայությունների որակը՝ օգնելով ընդունել որոշումներ, որոնք կօպտիմալացնեն կլինիկայի աշխատանքը։

Մեսենջերների ինտեգրում

Մեր համակարգը աջակցում է հանրաճանաչ հաղորդակցման հարթակների ինտեգրմանը, ինչպիսիք են SMS-ը, Telegram-ը և WhatsApp-ը, ապահովելով անխափան կապ բուժառուներիի հետ:

Օգտագործման հարմար ինտերֆեյս

Համակարգը նախագծված է պարզ և հեշտ օգտագործման համար. նրա ինտուիտիվ ինտերֆեյսը և բոլոր գործառույթներին հասանելիությունը թույլ են տալիս կլինիկայի անձնակազմին արագ ընկալել և կիրառել այն։

Ծառայությունների որակի բարելավում

Համակարգը օգնում է պարզեցնել գործընթացները, նվազեցնելով ուշացումները և բաց թողնված հանդիպումները՝ բարելավելով բուժառուների խնամքի ընդհանուր որակը։

Հարմարեցվող կարգավորումներ

Համակարգը հեշտությամբ հարմարեցվում է Ձեր կլինիկայի հատուկ պահանջներին։

Բարձր հուսալիություն և տվյալների անվտանգություն

Համակարգը ստեղծված է անվտանգության բարձրագույն չափանիշներով՝ ապահովելով բուժառուների տվյալների պաշտպանությունը և համակարգի անխափան աշխատանքը։

Doc IT տեղայնացում Ձեր հարմարության համար

Doc IT-ն աջակցում է ամբողջական տեղայնացմանը և կարող է թարգմանվել ցանկացած լեզվով՝ ապահովելով օգտատերերի հարմարավետ և արդյունավետ փորձն ամբողջ աշխարհում:

Սակագնային պլաններ

Սակագնային պլան ընտրելիս հաշվի է առնվում միայն համակարգից օգտվող բժիշկների քանակը։ Անձնակազմի այլ անդամների քանակը անսահմանափակ է և չի ազդում լիցենզիայի արժեքի վրա։

Կապ մեզ հետ

Պատվիրեք խորհրդատվություն ՝ բացահայտելու, թե ինչպես մեր լուծումը կարող է փոխել Ձեր կլինիկան։ Մենք միշտ պատրաստ ենք օգնել ձեզ հասկանալ ծրագրի բոլոր հնարավորությունները և ցուցադրել, թե ինչպես է այն աշխատում։

Հասցե

Հայաստան, Երևան, Արա Սարգսյան 10/1

Կապվեք մեզ հետ

+374 (77) 453-964

Գրեք մեզ

[email protected]